Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեց կրթության բնագավառում կատարած աշխատանքները և արձանագրված հաջողությունները

30.05.2023

     Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ ամփոփվեց մարզում կրթության բնագավառում կատարած աշխատանքները և արձանագրված հաջողությունները։

     Արդեն ավանդույթ դարձած ձևաչափով հանդիպմանը, որին ներկա էին մարզի կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչները և բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները, խոսվեց արձանագրված ձեռքբերումների ու հաջողությունների մասին, որոնք կարող են էական խթան հանդիսանալ կրթության բնագավառի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

     ՀՀ  Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը ներկայացրեց 2022-2023 ուսումնական տարվա կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:

    Բարձր գնահատելով կատարված աշխատանքների արդյունավետությունը՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին Վայոց ձորի մարզը լավագույնս ներկայացնելու համար, և մաղթեց չսահմանափակվել ամրագրված հաջողություններով և իրենց ճանապարհին արձանագրել նորանոր նվաճումներ և հաղթանակներ։

    Միջոցառման ընթացքում շնորհակալագրերով, գովասանագրերով և դիպլոմներով են պարգևատրվել վերոնշյալ հաջողություններում նշանակալի ներդրում ունեցող ուսուցիչները, դպրոցականների առարկայական օլիմպիադայում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները, դպրոցների տնօրենները:

    Իրենց գեղեցիկ երգերով և պարային կատարումներով շնորհավորանքի խոսքերին միացան նաև Վայոց ձորի շնորհալի աշակերտները, ովքեր հաստատեցին իրենց հանձնառությունը ապագայում նույն ոգով շարունակել իրենց ավագ ընկերների հաջողությունները՝ մարզին բերելով հպարտության նորանոր առիթներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12