Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ

26.05.2023

   Սիրելի՛ շրջանավարտներ

   Շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու առիթով:
Ետևում մնացին գիտելիքներ ամբարելու տարիները:
Ձեր կյանքում հիշարժան օր է այսօր, դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և դասընկերներին: Այսօրվանից ձեր առջև բացվում են դեպի լուսավոր ապագա տանող բազմաթիվ նոր արահետներ, որոնցով ընթանալու ընտրությունը ձերն է և կարծում եմ այդ ընտրությունը դուք արդեն կատարել եք:

   Ցանկանում եմ, որ ձեր հետագա գործունեությունը ծավալեք մեր հայրենիքին ու պետականության ծառայելու վեհ գիտակցությամբ: Դպրոցում ձեռք բերած գիտելիքների ու կարողությունների շնորհիվ դուք պետք է դառնաք լավագույն մասնագետներ, արժանապատիվ քաղաքացիներ: Ձեր գործունեությամբ ու աշխատանքով նպաստ բերեք նախ ձեր ընտանիքների բարօրությանը, ապա մեր մարզի և մեր երկրի զարգացման ու հզորացման գործին:

   Հարգելի՛ ուսուցիչներ և շրջանավարտների ծնողներ,
Շնորհավորում եմ նաև ձեզ՝ հերթական սերնդին դեպի նոր կյանք ճանապարհելու կապակցությամբ: Թող իրականանան ձեր ակնկալիքները՝ նրանց հետագա ձեռքբերումների, հաջողությունների արձանագրմամբ:
Սիրելի՛ շրջանավարտներ,

   Հուսով եմ, որ դուք պատրաստ եք մեր երկրի առջև ծառացած բազմապիսի մարտահրավերների հաղթահարմանը:
Վստահ եմ, որ դուք դառնալու եք մեր անկախ երկրի լիիրավ քաղաքացիներ և միասին կառուցելու ենք հզոր ու բարգավաճ երկիր:

   Մաղթում եմ ձեզ հետագա հաջողություններ ձեր ապագան կերտելու ճանապարհին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03