Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է գտնվել փոխգնդապետ Արա Շահբազյանին նվիրված հուշանկյան բացման արարողությանը

24.05.2023

     ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է գտնվել Վայքի հիմնական դպրոցում 44-օրյա պատերազմի հերոս, ՀՀ զինված ուժերի զինծառայող, փոխգնդապետ Արա Շահբազյանին նվիրված հուշանկյան բացման արարողությանը:

     Ներկաներին ուղղված իր խոսքում մարզպետ Ա. Գրիգորյանը նշեց, որ սերունդներին անձնական սխրանքը կտակելով Արա Շահբազյանն ու նրա զինակիցները պարտավորեցնում են ապրել ու շարունակել այն գործը, որին նրանք հավատացել են:

     Աշակերտների ուժերով ներկայացվեց Արա Շահբազյանի անցած մարտական ուղին և դրվագներ նրա ծառայողական գործունեությունից: Իսկ երեխաների ելույթները վկայությունն են այն բանի, որ նրանք հիշում են, հպարտ են, և խոնարհվում են մեր հերոսների սխրանքի առջև, և որպես հայրենիքի պաշտպանության բարձր առաքելության այսօրվա կրողներ, հպարտությամբ պատրաստ են շարունակել նրանց գործը։

     Փոխգնդապետ Արա Խաչատուրի Շահբազյանը ծառայության 22 տարիների ընթացքում ցուցաբերել է ծառայողական պարտականությունների կատարման բարձր ցուցանիշներ՝ հրամանատարական անձնակազմի մոտ ձևավորելով հարգանք և գնահատանք իր զինվորական, մասնագիտական գիտելիքների և որակների հանդեպ:

     ՊԲ զորամասում ծառայելու ընթացքում մասնակցել է ապրիլյան պատերազմին: 2020 թվականին Արցախում բռնկված 44 օրյա պատերազմում մարտ է վարել հարավ-արևելքում` կատարելով իրեն առաջադրված խնդիրները՝ թշնամուն պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստ: Հայրենիքին մատուցած առանձնահատուկ սխրանքի համար ՀՀ նախագահի կողմից հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» և «Մարտական խաչ» մեդալների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12