Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Ջերմուկ համայնքում անցկացվող <Yeremyan Farm Fest> փառատոնին
23.05.2023
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Ջերմուկ խոշորացված համայնքում գործունեություն ծավալող Yeremyan Projects <Երեմյան Փրոջեքթս> ընկերության տավարաբուծական ֆերմայի կողմից առաջին անգամ անցկացվող <Yeremyan Farm Fest> փառատոնին։
Փառատոնին ներկա էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն ու Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
Միջոցառումը կազմակերպվել էր «<Երեմյան Փրոջեքթս> ընկերության կողմից և նպատակաուղղված էր ներկայացնել ֆերմերային տնտեսության կազմակերպման ընկերության մոտեցումները, օգտագործվող ժամանակակից տեխնոլոգիաներն ու գրանցած հաջողությունները։
Հյուրերը շրջել են ընկերությունում, ծանոթացել <խելացի> անասնաշենքում կենդանիների խնամքի և կերակրման պայմաններին, ներդրված նորագույն սարքավորումներին։ Մասնագետները ներկայացրել են բարձրորակ կաթի արտադրության ողջ գործընթացը, որի հիմքում <Սերմից՝ սեղան> հայեցակարգն է, որի միջոցով ընկերությունը վերահսկում է մթերքի արտադրության ամբողջ ընթացքը՝ սկսած կենդանիների ներմուծումից, կերի մշակումից մինչև արտադրություն և մատակարարում:
Ընկերության ողջ թիմի և մասնագետների ջանքերի արդյունքում Վայոց ձորի մարզում կայացած անասնապահական համալիրը տեխնիկական հագեցվածությամբ եզակի է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում և օրինակելի է նման գործունեություն իրականացնողների համար: