Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ա․ Կարապետյանն այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

23.05.2023

     ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ա․ Կարապետյանը այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, որը <Թանգարանային գիշեր> համաեվրոպական ակցիայի շրջանակներում իր դռներն էր բացել այցելուների առջև։

     Թանգարանը, որտեղ մեկտեղվել են պատմությունն ու ներկան, և որը հայտնի է իր բացառիկ ցուցանմուշներով և հարուստ ժառանգությամբ, հյուրերին ներկայացրեց <Խաչքարը որպես հայ մշակույթի և ինքնության ինքնատիպ խորհրդանիշ> ծրագիրը՝ ներկաներին ծանոթացնելով հայկական խաչքարերի մշակույթի հետ:

     Միջոցառման երկրորդ մասը <Հայրենիքի խոսող վկաներ> ցուցադրությունն էր՝ նվիրված Քաշաթաղի շրջանի հուշարձաններին։ Ցուցադրությունը ներկաներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալ անցյալի այդ յուրօրինակ շտեմարանին, որն իր մեջ պարունակում է մեր երկրի և նրա բնակիչների պամությունը, և որպես ժամանակի խոսուն վկա ներկաներին պատմում է այդ պատմության, գաղտնիքների, կարևոր պատմական իրողությունների, մոռացված իրադարձությունների և քիչ հայտնի փաստերի մասին, որոնք պարտավոր է իմանալ իր հայրենիքը սիրող և հարգող յուրաքանչյուր քաղաքացի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12