Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է քաղաքային երիտասարդական կենտրոն

19.05.2023

     Սույն թվականի մայիսի 8-ից 10-ը ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է քաղաքային երիտասարդական կենտրոն, որտեղ ներկա գտնվեց Ջերմուկ քաղաքին նվիրված <Ջերմուկ․ մարդիկ և քաղաքը> լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը։

     Արխանգելսկի մայրաքաղաքում լուսանկարչական ցուցահանդես բացելու գաղափարը, որը նպատակաուղղված է տեղի երիտասարդությանը և բնակիչներին ծանոթացնել Ջերմուկ քաղաքի հետ, առաջացել է ապրիլին կամավորության թեմայով տեսահամաժողովից հետո: Կամավորական աշխատանքի մեջ ընդհանուր հետաքրքրություններ գտնելով՝ Ջերմուկի և Արխանգելսկի երիտասարդները որոշեցին շարունակել համագործակցությունը այլ ոլորտներում։ Առաջին համատեղ միջոցառումը <Ջերմուկ. քաղաք և մարդիկ> ցուցահանդեսն էր։ Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 1-ը, և հնարավորություն կընձեռնի ցանկացողներին ծանոթանալ Ջերմուկ քաղաքի պատմությանը, նրա բնակիչների, յուրահատուկ բնության և ազգային ավանդույթների հետ։

     Աշխատանքային ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի պատվիրակության անդամներն այցելել են նաև Արխանգելսկի մարզային երիտասարդական կենտրոն, որտեղ ծանոթացել են կենտրոնի գործունեությանը և քննարկել երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության հեռանկարները։

     Խոսելով համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին՝ Արխանգելսկի մարզի երիտասարդության հարցերով գործակալության ղեկավար Օլգա Չերտովան առաջարկել է անցկացնել «Բարեկամության դասեր», որի շրջանակներում երեխաները հանդես կգան համատեղ նախագծերով՝ նվիրված ազգային ավանդույթներին, միջազգային տոներին կամ պատմական կարևոր իրադարձություններին։

     Օլգա Չերտովան նշել է, որ ստեղծագործական ծրագրերի իրականացման համար համատեղ երիտասարդական ճամբարի կազմակերպումը կնպաստի նաև ստեղծագործական կարողության զարգացմանը, և հրավիրել է Վայոց ձորի դպրոցականներին այցելել «Ավանգարդ» մանկական առողջապահական ճամբար, ինչպես նաև մասնակցել Արխանգելսկի մարզում «Ավելի քան ճանապարհորդություն» ծրագրին:

     Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը Արխանգելսկի երիտասարդներն այցելեցին Վայոց ձորի մարզի «Սիրանուշ» երիտասարդական ճամբար, որից հետո տեղի ունեցավ Վայոց ձորի երիտասարդական պատվիրակության պատասխան այցը Արխանգելսկի մարզ։ Ծրագրի ընթացքում երեխաների համար կազմակերպվել էին կրթամշակութային ծրագրեր, որի շրջանակներում նրանք ծանոթացել են երկու մարզերի մշակույթին և պատմությանը։

    Արխագելսկում գտնվելու ընթացքում պատվիրակության անդամներն այցելեցին նրա գլխավոր տաճարը՝ Միքայել Հրեշտակապետի տաճար, որի շինարարությունը շարունակվում էր երկար տարիներ, իսկ օծումը տեղի ունեցավ անցյալ տարվա աշնանը։ Նրանց ներկայացվեց հյուսիսային շրջանի հոգևոր ավանդույթները, տաճարի պատմությունն ու զարդարումը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26