Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն

19.05.2023

Հարգելի՛ վայոցձորցիներ

     Տեղեկացնում ենք, որ հունիսի 2-ից 4-ը մարզահամերգային համալիրում տեղի կունենա <LEASING EXPO 2023/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում> աննախադեպ ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ կհավաքի տարատեսակ սարքավորումներ առաջարկող խոշոր կազմակերպությունների։

     Ցուցահանդեսը կտա հնարավորություն ծանոթանալ տեղական եւ միջազգային շուկայի տեխնիկական եւ տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացնելու է տնտեսվարողների համար պետության համաֆինանսավորմամաբ իրականացվող ծրագրերը:

      Ներկայացված են լինելու՝

• Գյուղատնտեսական սարքավորումներ
• Արևային պանելներ
• Տրանսպորտային միջոցներ և էլեկտրոմոբիլներ
• Շինարարական տեխնիկա
• Արդյունաբերական սարքավորումներ
• Արտադրական սարքավորումներ
• Առողջապահական սարքավորումներ
• HoReCa մատակարարներ
• Օդափոխության համակարգեր
• Սառնարանային տնտեսություն
• Ջերմոցային տնտեսություն
• Ֆինանսական կառույցներ:

     Ցուցահանդեսը նաև հետաքրքր կլինի ներդրողներին, տնտեսվարողներին, բիզնեսմեններին: Մասնակիցները ներկայացնելու են իրենց հատուկ առաջարկները, ոլորտի նորարարություններն ու ներուժը:
Սպասվում են նաև B2B հանդիպուﬓեր, սեﬕնարներ:

    Մուտքն ազատ է: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12