Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> նիստը

17.05.2023

Մայիսի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դ․ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> նիստը։

     Հանձնաժողովի անդամ Գ. Գևորգյանի կողմից ներկայացվեց ՀՀ կառավարության 11.08.2022թ. N1264-Ն <Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին> որոշումը, համաձայն որի անձնական օգնականի ծառայությունից կկարողանան օգտվել հենաշարժական, տեսողական և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունի 10-ից բարձր անապահովության միավոր։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից, բայց մինչ այդ ՀՀ Վայոց ձորի մարզում կիրականացվի պիլոտային ծրագիր:

     Նիստի օրակարգում էր նաև անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի կիրակման ընթացքը։ 2023 թ․ փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող քաղաքացիները կանցնեն անձի ֆունկցիոնալության գնահատում:

     Օրակարգային վերջին հարցը վերաբերում էր տնային պայմաններում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացին, որի վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկավ Հայկական կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Ս. Հովհաննիսյանը։

     Մարզում գործող և ներդրվող վերոնշյալ ծրագրերն առավել հասցեական և արդյունավետ իրականացնելու նպատակով հանձնաժողովը որոշեց հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման աշխատանքներում համագործակցել համայնքների սոցիալական աշխատողների և հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև համացանցի և անմիջական շփումների միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագրերը հասանելի դարձնել շահառուների համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12