Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսի 8-ից 10-ը ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունը մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում էր գործընկեր Արխանգելսկի մարզում

16.05.2023

     Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում մարզի նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկիի հետ։

     Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով բարեկամական կապերն ամրապնդելու իր պատրաստակամությունը։

     Իր հերթին նահանգապետ Ալեքսանդր Ցիբուլսկին նշեց, որ չնայած արձանագրված հաջողություններին, կողմերը դեռ չեն իրացրել այն ողջ ներուժը, որը առկա է երկու մարզերի միջև հարաբերություններում․
<Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները փոխել են տնտեսության բնականոն ընթացքը, բայց միևնույն ժամանակ բացել են համագործակցության նոր հնարավորություններ։ Ուստի առաջարկում եմ մեր համատեղ ջանքերն ուղղել գործընկերային հարաբերությունների զարգացմանը>։

     Բարձր գնահատելով մարզերի միջև առկա համագործակցության մակարդակը, կողմերը նշեցին, որ Ռուսաստանի և Հայաստանի երկու մարզերի փոխգործակցությունը կրում է երկարաժամկետ բնույթ, ինչի վկայությունն է Արխանգելսկի և Վայոց ձորի մարզերի միջև պայմանավորվածությունների հաջող իրականացումը։

     Գործընկերության հետագա ընդլայնման նպատակով կողմերը մշակել էին փաստաթուղթ, որը ստորագրվեց Արխանգելսկի մայրաքաղաքում աշխատանքային հանդիպման ժամանակ։ Արխանգելսկի ղեկավար Դմիտրի Մորևը և Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը հաստատել են երկու քույր քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագիրը, որը կնքվեց 2023-2024 թվակաների համար՝ կողմերի առջև նախանշելով համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը և նախաձեռնությունները։

     Այցի ընթացքում քննարկվել են երկու գործընկեր մարզերի միջև համագործակցության զարգացման, ընդլայնման և նոր ուղիների մշակման հնարավորությունները:

     Հանդիպման գլխավոր թեման զբոսաշրջության ոլորտն էր, որի զարգացումը նախատեսվում է դարձնել միջմարզային համագործակցության կարևորագույն ոլորտ։ Չնայած աշխարհագրական տարբեր դիրքերի, երկու մարզերին միավորում է հանքային ջրի աղբյուրների առկայությունը, որոնք ակտիվորեն օգտագործվում են առողջարանային բուժման մեջ։

    Անդրադարձ է կատարվել նաև առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորություններին։ Հայաստանի Հանրապետությունից Արխանգելսկ արտահանվում է հիմնականում մեքենաշինական արտադրանք, իսկ հակառակ ուղղությամբ ներկրվում է թուղթ ու ստվարաթուղթ, քիմիական արդյունաբերության արտադրանք։

     Հանդիպման օրակարգում քննարկվել են նաև առողջապահության, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։

     Կայուն համագործակցության եւ փոխըմբռնման ներքո կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը համատեղել ջանքերը վերոնշյալ ուղղություններով տարվող շարունակական քննարկումները երկու մարզերի համար գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների վերածելու ուղղությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-03 18:35:53