Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Առողջ ապրելակերպի>> իրազեկման հանրային արշավ Վայոց ձորի մարզում

05.05.2023

   Մայիսի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ իրականացվող <<Առողջ ապրելակերպի>> իրազեկման հանրապետական արշավի վայոցձորյան միջոցառումը, որին ներկա էին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակիցներ:

    Հանրային արշավի մարզային միջոցառման շրջանակներում մարզի տարբեր դպրոցների ավագ տարիքի աշակերտների և Կարմիր խաչի 13-18 տարեկան կամավորների մասնակցությամբ կազմակերպվեցին սպորտային խաղեր և քայլերթ, որի ընթացքում ներկայացվեցին նաև առողջ ապրելակերպին վերաբերող պաստառներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 17:48:09