Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 27-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ հայտարարելվել էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր
29.04.2023
Մարզի բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական զարգացման ապահովման, ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի ձևավորմանը խթանելու նպատակով՝ 2023թ. ապրիլի 27-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ հայտարարելվել էր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր:
Նույն օրը Նորավանքի կիրճում մեկնարկեց <ՀՀ Վարչապետի գավաթ> դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը, որտեղ հաղթող ճանաչվեց Արենիի միջնակարգ դպրոցի թիմը՝ հնարավորություն ստանալով մասնակցելու հանրապետական փուլին:
<Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ> դպրոցականների թիմային խճուղավազքի հանրապետական փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 20-ից 21-ը Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լճի 5 կիլոմետրանոց համապատասխան տարածքում: