Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփ հաշվետվություն 2023 թվականի ապրիլի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կայացած շաբաթօրյակի վերաբերյալ
29.04.2023
Ամփոփվեցին 2023 թվականի ապրիլի 29-ին համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվող աշխատանքները, որին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արենի և Եղեգիս համայնքները։
Համապետական շաբաթօրյակին մասնակցում էին տարածքային ինքնակառավարման մարմինները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական և մշակութային հաստատությունները, առողջապահական կառույցները։
Աշխատանքների շնորհիվ մաքրվեցին միջպետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհներ, բակեր, հանրային նշանակության վայրեր, մշակութային կոթողների և տեսարժան վայրերի հարակից տարածքներ։
Ապրիլի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կայացած շաբաթօրյակի վերաբերյալ ամփոփ հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։