Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը

29.04.2023

   Վայոց ձորի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որին իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել նաև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը։
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Վայոց ձորի մարզում իրականացվել են սանիտարական մաքրման, աղբահեռացման և տարածքների բարեկարգման աշխատանքներ։

   Աշխատանքներին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանը, տարածքային ինքնակառավարման մարմինները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական և մշակութային հաստատությունները, առողջապահական կառույցները։

   Աշխատանքների շնորհիվ մաքրվեցին միջպետական, մարզային և համայնքային նշանակության ճանապարհներ, բակեր, հանրային նշանակության վայրեր, մշակութային կոթողների և տեսարժան վայրերի հարակից տարածքներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12