Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում

27.04.2023

   2023 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն-քննարկում 2023 թ-ի ապրիլի 29-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

   Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ Աղվան Հարությունյանը, մարզի համայնքների՝ շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպման մասով պատասխանատուներ, ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչներ և այլ մասնակիցներ:

    Քննարկվեցին կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր:

    Ամփոփելով կատարված նախապատրաստական աշխատանքները՝ քննարկման մասնակիցները արձանագրեցին, որ համապետական շաբաթօրյակը մարզում անցկացվելու է ըստ համայնքների կողմից նախապես մշակված և ներկայացված սխեմաների:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37