Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2023

     Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար դոկտոր Մարկուս Ռիտերը, մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչները բնակիչների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին Եղեգնաձորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

    Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարները, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը, Եղեգնաձորի համայնքապետարանի, կրթական, մշակութային հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցները:

    Այնուհետ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ, որի ավարտին կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

    Հավերժ հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերին 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12