Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գարնանացան. տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը

21.04.2023

    <Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության> ծրագրով՝ Վայոց ձորի մարզի համայնքներում և բնակավայրերում 256 շահառու կատարել է 339.1 հա աշնանացան ցորենի ցանք:

     Ծրագրի շրջանակում 1 հեկտարի հաշվով աշնանացան ցորենի մշակության ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով հաշվարկվել են սերմերի, պարարտանյութերի և դիզելային վառելանյութի ձեռքբերման ծախսերը, որը կազմել է շուրջ 235.5 հազար դրամ: Փոխհատուցման գումարը գնահատվել է վերը նշված ծախսերի 50 տոկոսի չափով:
Մեկ հեկտարի հաշվով յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի՝

  • հավաստագրված տեսակների (սորտերի) սերմերով կատարված ցանքի դիմաց 120 հազար դրամ,
  •  չհավաստագրված սերմերով կատարված ցանքի դիմաց՝ 70 հազար դրամ:

     Համաձայն ծրագրի 16-րդ կետի՝ մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի հրամանով, մարզի համայնքներում շահառուների կողմից կատարված ցանքերի համապատասխանությունը ծրագրի պահանջներին ստուգելու, շահառուների թվի առնվազն 15%-ի շրջանում ընտրանքային մոնիթորինգ իրականացնելու համար ստեղծվել է հանձնաժողով: Ս/թ ապրիլի 12-ից 18-ը հանձնաժողովի կողմից իրականացվել է ընտրանքային մոնիթորինգ՝ Արենի համայնքի Խաչիկ, Ելփին, Արփի, Չիվա,Աղավնաձոր, Գնիշիկ, Ագարակաձոր և Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրերում :
Իրականացված մոնիթորինգի արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:

     Արենի համայնքի բնակավայրերում ծրագրից օգտվել է ընդամենը 100 շահառու, որից 34-ը ցանք է կատարել հավաստագրված սերմով, 66-ը՝ չհավաստագրված: Ընդամենը կատարվել է 90.657հա ցանք, որից 44.744 հա հավաստագրված և 46.187հա չհավաստագրված սերմերով: Ընտրանքային մոնիթորինգ իրականացվել է 34 (34%) տնտեսությունում՝ (11 հավաստագրված, 23 չհավաստագրված): Արենի համայնքում մոնիթորիգի նախանական արդյունքները հանձնաժողովի կողմից գնահատվել է <լավ>:

      Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում ծրագրից օգտվել է 39 շահառու, որից 18-ը ցանք է կատարել հավաստագրված սերմով, 21-ը՝ չհավաստագրված: Ընդամենը կատարվել է 36.55հա ցանք, որից 16.1 հա հավաստագրված և 20,45 հա չհավաստագրված սերմերով: Ընտրանքային մոնիթորինգ իրականացվել է 13 (33%) տնտեսությունում՝ (6 հավաստագրված, 7 չհավաստագրված): Գնդեվազ բնակավայրում մոնիթորիգի նախանական արդյունքները հանձնաժողովի կողմից նույնպես գնահատվել է <լավ>:
     

       Հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12