Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզական կյանք. տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունը

19.04.2023

       ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը տեղեկացնում է. որ գարնան առաջին իսկ օրերից Վայոց ձորի մարզում մեկնարկել են մի շարք մարզական միջոցառումներ՝ դպրոցական, համայնքային, մարզային փուլերով: Իսկ որոշ մարզաձևերի գծով արդեն անցկացվել է նաև հանրապետական փուլը:
Մեկնարկել են՝

  • <ՀՀ վարչապետի գավաթ> սեղանի թենիսի սիրողական մրցաշարը,
  •  ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների <Սպարտակիադա> մարզական միջոցառումը, ութ մարզաձևերով՝ հրաձգություն, ֆուտզալ (մինի ֆուտբոլ), բազկամարտ, հնգամարտ, շախմատ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ:

     Ֆուտզալի միջմարզային առաջնությանը մասնակցել են Վայոց ձորի, Արարատի և Սյունիքի դպրոցական թիմերը, որտեղ Վայոց ձորի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը զբաղեցրել է մրցանակային 1-ին տեղը՝ հնարավորություն ստանալով մայիսի 25-ին մասնակցելու եզրափակիչ փուլին:

      ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող <Սպորտլանդիա> մարզական միջոցառման շրջանակում ապրիլի 18-ին անցկացվել է միջոցառման մարզային փուլը, որին մասնակցել են տարածաշրջաններում մրցանակային տեղեր զբաղեցրած Եղեգնաձորի թիվ 1, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական, Զառիթափի և Ազատեկի միջնակարգ դպրոցները:

      1-3-րդ դասարանների մրցապայքարում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Եղեգնաձորի թիվ 1, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և Ազատեկի միջնակարգ դպրոցները:

       4-6-րդ դասարանների մրցապայքարում 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Եղեգնաձորի թիվ 2, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական և Զառիթափի միջնակարգ դպրոցները:
     

    Շնորհավորում ենք <ՀՀ վարչապետի գավաթ> սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մրցանակային տեղեր զբաղեցրած անհատներին ու դպրոցականների համար կազմակերպված մրցաշարերում հաղթանակ արձանագրած ուսումնական հաստատություններին և մաղթում մարզական նորանոր հաջողություններ:

       Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ 2023 թվականի ապրիլի 27-ը հայտարարվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օր: Օրվա շրջանակներում Նորավանքի կիրճում կանցկացվի <ՀՀ վարչապետի գավաթ> դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը: Հորդորում ենք ուսումնական հաստատություններին և անհատ անձանց ակտիվորեն մասնակցել մարզում կազմակերպվող սպորտային և մարզական միջոցառումներին, նպաստելով ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացմանը և առողջ ապրելակերպի կազմակերպմանը, ի շահ ազգաբնակչության և սեփական առողջության պահպանմանն ու ամրապնդմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12