Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսին

18.04.2023

       ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված <Դավիթ գանձս> գրքի շնորհանդեսին, որ կայացել է Վերնաշենի միջնակարգ դպրոցում:

      Միջոցառմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետի աշխատազմի, Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցի ուսուցիչներ, Դավիթ Գրիգորյանի ծնողները, հարազատները, հյուրեր:

     Արցախյան 44-օրյա պատերազմում իր կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված խոսքում Արարատ Գրիգորյանը նշել է՝

- Դավիթ Գրիգորյանը և Արցախյան բոլոր պատերազմներում զոհված մեր տղաները միայն ֆիզիկապես են բացակա մեր կյանքում, որովհետև նրանք մեզ հետ են ամենուր՝ մեր հիշողություններում, մեր աղոթքներում, մեր ամենօրյա գործունեության մեջ, որն ուղղված է իրենց կիսատ թողած գործը շարունակելուն՝ հայրենիքի խաղաղությունն ապահովելուն: Մեր հերոսների պայծառ հիշատակին արժանի լինելու գաղափարն է ուժ տալիս, որպեսզի ամենօրյա գործունեությամբ մենք կարողանանք շենացնել նրանց երազների հայրենիքը, որի համար իր կյանքը զոհաբերեց նաև մեր սիրելի Դավիթը:

     Մարզպետը առողջություն ու տոկոնություն է մաղթել Դավիթի ծնողներին և շնորհակալություն հայտնել այդպիսի հայրենասեր զավակ դաստիարակելու համար:

    Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի տնօրինությանն ու ուսուցիչներին, հայրենասեր և մարդկային լավագույն որակներով օժտված սերունդներ դաստիարակելու համար:

      <Դավիթ գանձս> գրքի շնորհանդեսը կազմակերպել էին Վերնաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչները և Դավիթի ծնողները:

      Միջոցառման ընթացքում դպրոցի սաները հատվածներ են ներկայացրել գրքում զետեղված բանաստեղծություններից և Դավիթի ստեղծագործական շարադրություններից:

      Գիրքը հեղինակել են բանաստեղծուհի Նաիրա Գյոզալյանը և Դավիթի մայրը՝ Լյուդմիլա Հարությունյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37