Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Արենի համայնքում գյուղատնտեսական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը

18.04.2023

      Ապրիլի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցեց բարերարներ Վահե Գաբրաշի, Խաչիկ Հակոբյանի, շվեյցարական <Արմենիա>, <Փիլիփոսյան և Փիլոսյան> հիմնադրամների հովանավորությամբ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կառուցված գյուղատնտեսական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը:

      Հայաստանի և Շվեյցարիայի հանրապետությունների պետական օրհներգերի հնչյունների ներքո բարձրացվեցին ՀՀ և ՇՀ դրոշները:

      Բացման արարողությանը մասնակցում էին բարերաները, Վայոց ձորից ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ և համայնքի բնակիչներ:

     Արարատ Գրիգորյանը ողջուjնի իր խոսքում շնորհակալություն հայտնեց բարերարներին լաբորատորիան կառուցելու և նորագույն սարքավորումներով զինելու համար և կարևորեց լաբորատորիայի դերը գյուղատնտեսական հողերի բերքատվության բարձրացման և գյուղարտադրանքի որակի բարելավման գործում:

      Բոլոր ելույթ ունեցողները շեշտադրեցին իր տեսակով եզակի <Արենի լաբորատորիա>-ի դերը տարածաշրջանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում:

      Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը բարերար Վահե Վարդ Գաբրաշին հանձնեց համայնքի ավագանու որոշմամբ <Արենի համայնքի պատվավոր քաղաքացի> կոչում շնորհելու մասին հավաստագիրը:

    Բարերար Վահե Գաբրաշը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը գործունեության հուշագիր ստորագրեցին:

      Միջոցառումն ավարտվեց մատաղի մատուցմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:02:01