Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը հանդիպել է Ջերմուկ համայնքի դպրոցների զորակոչային տարիքի աշակերտների հետ

14.04.2023

     Ապրիլի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ Պն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի հանդիպումը Ջերմուկի տարածաշրջանի դպրոցների զորակոչային տարիքի աշակերտների հետ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանը:

     Գնդապետը ներկայացրեց ռազմական համալսարանում իրականացվող բարեփոխումները, համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար իրականացվող նոր ծրագրերը:

      Արթուր Երոյանն իր խոսքում կարևորեց սպայի մասնագիտությունը՝ հայրենիքի սահմանների պաշտպանության և երկրում խաղաղության ապահովման թեև դժվարին, բայցև պատվաբեր ու հայրենանվեր գործում:

      Գնդապետը կոչ արեց ավագ դպրոցականներին առանց երկմտելու ընտրել սպայի մասնագիտությունը և նրանց հրավիրեց ուսանելու ՀՀ Պն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12