Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկացում
07.04.2023
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել <ՀՀ դրոշի մասին> օրենքում փոփոխություն կատարելու մասին> և <Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին> օրենքների նախագծերին:
Ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից՝ ՀՀ դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/armgovernment