Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

07.04.2023

      Սիրասուն մայրեր, քույրեր ու դուստրեր:
     Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

       Թանկագի՛ն մայրեր, մեր ժողովուրդը միշտ բարձր է գնահատել հայ կնոջ դերն իր կյանքում: Դուք եք ընտանիքի հոգին, սիրո ու ջերմության աղբյուրը, ընտանիքի ամրության գրավականը: Շնորհակալություն ձեզ անսահման հոգատարության, անսպառ համբերության, անմնացորդ նվիրումի, ձեր ամուսինների և զավակների կողքին լինելու, նրանց դժվարությունները կիսելու, հաջողությունները կրկնապատկելու, ուրախությունը բազմապատկելու համար:

     Ամենայն հարգանքով ու սիրով շնորհավորում եմ Արցախյան բոլոր պատերազմներում զոհված մեր քաջորդիների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին: Իմ խոնարհումը կյանքը հայրենիքին տված մեր քաջերի պայծառ հիշատակին:

      Առանձնահատուկ սիրով շնորհավորում եմ նաև մեր երկրի սահմանները հսկող զինվորների մայրերին և նրանց զավակներին մաղթում եմ բարի ծառայություն:

      Սիրելինե՛րս, կրկին շնորհավորում եմ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը խորհրդանշող Մայրության և գեղեցկության տոնը:

       Ձեզ մաղթում եմ առողջություն, երջանկություն, մայրության անհատնում բերկրանք, ժպիտներ ու սեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57