Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացած հերթական խորհրդակցությանը
06.04.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Օրակարգային առաջին հարցով քննարկվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման վերաբերյալ հարցեր։
ԿԳՄՍ նախարարը մարզպետերին է ներկայացրել կառուցման, վերանորոգման ենթակա դպրոցների ընտրության չափորոշիչները, առաջնահերթությունները, ինչպես նաև մարզերում կրթահամալիրների քարտեզագրման և գույքագրման գործընթացի վերաբերյալ մանրամասներ։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ 2023 թվականի ընթացքում անհրաժեշտ է ամբողջությամբ ավարտին հասցնել դպրոցների և մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի ամփոփման աշխատանքները, որպեսզի 2024-2026 թվականները լինեն բուն շինարարության տարիներ:
Քննարկվել են ընթացիկ աշխատանքային այլ հարցեր։