Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Ջերմուկի առողջության կենտրոնի վերանորոգված շտապ օգնության ծառայության բաժանմունքի բացման արարողությանը

06.04.2023

       Մարտի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովի, Անհետաձգելի բուժօգնության ծրագրերի իրականացման պատասխանատու Վիգեն Տատինցյանի, <Վիվա, Բժիշկները և Կամավորները՝ Հայաստանին> բարեգործական միավորման նախագահ Տատյանա Հովհաննիսյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահանգ Արսենյանի հետ մասնակցել է Ջերմուկի առողջության կենտրոնի վերանորոգված շտապ օգնության ծառայության բաժանմունքի բացման արարողությանը:

      Բաժանմունքը վերանորոգվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից, կահավորվել` <Վիվա. Բժիշկները և Կամավորները՝ Հայաստանին> հիմնադրամի հովանավորությամբ։

      2022 թ. սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո խիստ անհրաժեշտություն էր Ջերմուկում արդիական պահանջներին համապատասխանող շտապ օգնության ծառայության առկայությունը։

     ՀՀ կառավարության որոշմամբ Ջերմուկում առաջիկայում կառուցվելու է նոր հիվանդանոց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37