Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարվում է Ջերմուկի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ

03.04.2023

Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ


     Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0293-0006 կադաստրային ծածկագրով, 1,31 հա, մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) նպատակով, 10 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով հայտարարվում է բաց մրցույթ, որը կկայանա 2023 թվականի մայիսի 4-ին, ժամը 11:00–ին, Ջերմուկի համայնքապետարանում՝ ք. Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում։ Հողամասի ամսական վարձավճարի մեկնարկային գինը` 10 000 (տասը հազար) դրամ է։
     Նշված հողամասում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ։ Հողակադաստրային շրջանը՝ Վեդի Ներքին-Արփա, հողատեսքի գնահատման խումբը՝ 5։

     Վարձակալողը պարտավոր է հողամասում իրականացնել բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ և ապահովել ագրոտեխնիկական պահանջները։

      Մրցույթի մասնակցության վճարը 10.000 դրամ է, որն անկախ մրցույթի արդյունքներից` ետ չի վերադարձվում:

        Նախավճարի չափը` մեկնարկային վճարի 5%-ը, որը մրցույթի մասնակիցները մուծում են մրցույթի անցկացման օրը՝ մինչև մրցույթի մեկնարկը։

      Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը: Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 (երեք) աշխատանքային օր առաջ։

      Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն վարձավճար և հողամասի արդյունավետ օգտագործման լավագույն պայմաններ։

      Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը։ Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը և զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու իրավունքից:

       Վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի և հողամասի հատակագծի նախագծերին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել +37428721217 կամ +37460747077 հեռախոսահամարներով։

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29