Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզում ընթացիկ տարում նախատեսված է իրականացնել 16,2 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգում
24.03.2023
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ ՏԿԵՆ <Ճանապարհային դեպարտամենտ> հիմնադրամի կողմից նախատեսված է ընթացիկ տարում ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացնել 16,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում, մարզի տարածքով անցնող մայրուղու հետևյալ հատվածներում
1. Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 131+500-կմ139+000 հատված (7,5 կմ),
2. Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի-Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 142+000-կմ150+700 հատված (8,7 կմ):
Ավտոմայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար նախատեսված մրցույթները կայացել են: Առաջին՝ 7,5 կմ-ոց հատվածում այս պահի դրությամբ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, իսկ երկրորդ՝ 8,7 կմ-ոց հատվածում կատարվում են հողային աշխատանքներ:
ՀՀ Վայոց ձորի մարզով անցնող մայրուղու վերոնշյալ հատվածների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է <Վայքի ՃՇՇ> փակ բաժնետիրական ընկերությունը(ՓԲԸ):