Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
22.03.2023
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի մշակման գործընթացին հանրային մասնակցության ապահովման նպատակով, մարզպետարանը կազմակերպում է նշված հայտերի նախագծերի քննարկում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:
Վայոց ձորի մարզում գործող հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ղեկավարներին հրավիրում ենք մասնակցելու սույն թվականի մարտի 30-ին Վայոց ձորի մարզպետարանում կայանալիք քննարկմանը, որը տեղի կունենա մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում: Սկիզբը՝ ժամը 15:00:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերը տեղադրված են մարզպետարանի պաշտոնական կայքէջում, հետևյալ հղումով:
Հարգելի՛ գործընկերներ, եթե ունեք առաջարկ կամ դիտողություն, քննարկման օրը կարող եք ներկայացնել ներքոնշյալ ձևանմուշով:
ՀՀ Վայոց ձորի մարզի 2024-2026թթ. ՄԺԾԾ (ներառյալ 2024թ. բյուջեի)
բյուջետային հայտի ծրագրերի վերաբերյալ առաջարկ-դիտողության ձևանմուշ:
Մարզպետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին