Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ռազմական համալսարանի պետի հետ հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում
21.03.2023
Սույն թվականի մարտի 17 -ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ հանդիպում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի հետ:
Մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային, զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Սիփան Հայրապետյանը:
Օրակարգում ներառված էին ռազմական համալսարան-դպրոց-համայնք հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Օրակարգային հարցերը քննարկվեցին Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի ղեկավարի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի, մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, զինղեկների և բնակավայրերի զորահավաքային պատասխանատուների հետ:
Ողջույնի խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանը կարևորեց համալսարան-դպրոց-համայնք հարաբերությունները մշտապես արդիականացնելու հարցերը:
Գնդապետ Արթուր Երոյանը տեղեկություններ ներկայացրեց ռազմական համալսարանում իրականացվող բարեփոխումների, ռազմական համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար իրականացվող նոր ծրագրերի, մասին:
Քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցներն իրենց հետաքրքրող բոլոր հարցերն ուղղեցին բանախոսներին։
Ամփոփելով խորհրդակցությունը, մարզպետ Արարատ Գրիգորյանը համապատասխան հանձնարարականներ տվեց դպրոցի տնօրեններին և մարզի բնակավայրերի զորահավաքային պատասխանատուներին: