Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների հետ
17.03.2023
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է N զորամաս, որտեղ բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին։
Ընդգծելով ապագա սպաների բարդ, միևնույն ժամանակ պատասխանատու մասնագիտության ընտրության կարևորությունը, մարզպետ Արարատ Գրիգորյանը առանձնահատուկ գնահատանքով արտահայտվեց ուսման ընթացքում կուրսանտների դրսևորած բարձր կարգապահության և մասնագիտական կարողությունների վերաբերյալ, և վստահություն հայտնեց, որ նրանք կայանալու են որպես արհեստավարժ մասնագետներ և իրենց հարուստ գիտելիքներով համալրելու են ԶՈՒ շարքերը։
Հանդիպման ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ աջակցելու ազգանվեր ու Հայրենիքին ծառայելու պատվաբեր գործի ամրապնդմանը։