Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված Նորայր Սողոմոնյանի ընտանիքին

15.03.2023

      ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարտի 14-ին այցելեց 44-օրյա պատերազմում զոհված Նորայր Սողոմոնյանի ընտանիքին:

     Մարզպետին ուղեկցում էին Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը:

      Արարատ Գրիգորյանը եղավ Նորայր Սողոմոնյանի անվան տուն թանգարանում: Մարզպետը ծաղիկներ նվիրեց Նորայրի մայրիկին, շրջեց թանգարանում, որտեղ ցուցադրված է Նորայրի նկարները, ձեռքի աշխատանքներն ու երաժշտական այն գործիքները, որոնց վրա նա նվագել է: Թանգարանում է պահվում նաև Նորայրի անձնական իրերը:

   Նորայրի մայրը՝ Սյուզաննա Վարդանյանը, շնորհակալություն հայտնեց մարզպետ Արարատ Գրիգորյանին թանգարան այցի և իրենց ընտանիքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

      Արարատ Գրիգորյանն իր հիացմունքն արտահայտեց ընդամենը 20 գարուն բոլորած երիտասարդ Նորայրի ստեղծած նկարների և հայկական ազգային գործիքներով նվագելու շնորհի վերաբերյալ և շնորհակալություն հայտնեց Սյուզաննա Վարդանյանին այդպիսի շնորհալի և հայրենասեր զավակ դաստիարակելու համար:

   Նորայր Աշոտի Սողոմոնյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղում։ Սովորել և ավարտել է Արտաբույնքի միջնակարգ դպրոցը։ Մանկության տարիներից  սկսել է նկարել: Հաճախել է Եղեգնաձորի գեղարվեստի դպրոց։ Նվագել է տարբեր երաժշտական գործիքների վրա:

      Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության բաժինը:

       Ծառայել է Արցախի Հանրապետության Ջրականի զորամասում։ Զոհվել է 44-օրյա պատերազմի առաջին օրը։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության <Մարտական ծառայության> շքանշանով:

    Հավերժ փառք Արցախյան բոլոր պատերազմում զոված քաջորդիներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37