Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել Եղեգնաձորի երաժշտական դպրոցում կազմակերպված տոնական համերգին

13.03.2023

     Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված տոնական համերգ:

   Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, մարզպետարանի, Եղեգնաձորի համայնքապետարանի, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծնողներ և hյուրեր:

   Համերգի ընթացքում հնչեցին գործիքային, վոկալ և երգչախմբային գեղեցիկ կատարումներ, կնոջը մեծարող բանաստեղծություններ:

     Դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց մարզպետ Արարատ Գրիգորյանին, համերգին ներկա գտնվելու համար:

     Արարատ Գրիգորյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց դպրոցի սաներին, նրանց ուսուցիչներին և տնօրեն Արթուր Կարապետյանին հագեցած համերգային ծրագրի համար: Մարզպետը կարևորեց երաժշտական դպրոցի ուսուցիչների ներդրած ջանքերն իրենց սաների մշակութային կրթության և նրանց մոտ գեղագիտական ճաշակ ձևավորելու գործում: Մարզպետը կանանց միամսյակի կապակցությամբ շնորհավորեց դահլիճում ներկա բոլոր կանանց, կարևորեց հայ կնոջ դերը երեխաների դասատիարակության և կյանքի դժվարին պահերին ընտանիքին նեցուկ լինելու գործում, մաղթելով նրանց երջանկություն, աշխատանքային հաջողություններ ու ներդաշնակ ընտանեկան կյանք:

      Համերգային ծրագիրը  գեղեցիկ  կատարումով ավարտեց դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանը:

      Միջոցառմանը մասնակից կանանց հիշողության մեջ երկար կմնա իրենց պատվին հնչած երգերի ու բանաստեղծությունների տպավորությունները և նվեր ստացած վարդերի բույրը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37