Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ

09.03.2023

     Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ


     Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0228-0089 կադաստրային ծածկագրով, 2,0 հա, մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու (որպես արոտավայր) նպատակով, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով հայտարարվում է բաց մրցույթ, որը կկայանա 2023 թվականի ապրիլի 10-ին, ժամը 14․00–ին, Ջերմուկի համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում։

      Հողամասի ամսական վարձավճարի մեկնարկային գինը` 10 000 (տաս հազար) դրամ է։

      Նշված հողամասում չկան ճանապարհներ, ջրատար, գազատար, կոյուղու խողովակաշարեր և էլեկտրահաղորդման գծեր, սերվիտուտներ։ Հողակադաստրային շրջանը՝ Վեդի Ներքին-Արփա, հողատեսքի գնահատման խումբը՝ 5։ Վարձակալողը պարտավոր է հողամասում իրականացնել բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ և ապահովել ագրոտեխնիկական պահանջները։

      Մրցույթի մասնակցության վճարը 10 000 դրամ է, որն անկախ մրցույթի արդյունքներից` ետ չի վերադարձվում: Նախավճարի չափը` մեկնարկային վճարի 5%-ը, որը մրցույթի մասնակիցները մուծում են մրցույթի անցկացման օրը՝ մինչև մրցույթի մեկնարկը։

      Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է) և մասնակցության վճարի անդորագիրը:

     Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 (երեք) աշխատանքային օր առաջ։ Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կառաջարկի առավելագույն վարձավճար և հողամասի արդյունավետ օգտագործման լավագույն պայմաններ։

       Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը։

       Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը և զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու իրավունքից:

      Վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի և հողամասի հատակագծի նախագծերին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել +37428721217 կամ +37460747077 հեռախոսահամարներով։

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29