Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

08.03.2023

     Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

      Գարնանաբույր այս տոնը ևս մի գեղեցիկ առիթ է մեր սերն ու հարգանքն արտահայտելու, գնահատանքի ու մեծարանքի խոսքերն ուղղելու հայ կնոջը, ընտանիքի հանդեպ տածած անսահման սիրո ու անմնացորդ նվիրումի համար:

       Անուրանալի է հայ կնոջ դերը սերունդների դաստիարակության, կրթության և ընտանիքի ամրության ապահովման, ուստիև ազգապահպանության գործում:

       Կանայք, իրենց դաստիարակած հայրենասեր սերունդներով, կարևոր դերակատարություն ունեն նաև հայրենիքի պաշտպանության գործում:

        Անգնահատելի է կանանց ներդրումը երկրի գիտության ու տնտեսության ամենատարբեր ոլորտում, հասարակական ու քաղաքական կյանքում, հետևաբար նաև պետության զարգացման գործընթացում:

      Վայոցձորցի հարգարժա՛ն տիկնայք, սիրելի մայրեր ու տատիկներ, նազելի քույրեր ու դուստրեր, կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն, անսահման սեր ու հոգածություն:

      Ձեզ մշտապես խաղաղ ու անհոգ գարուններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26