Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզային խորհրդի 2023 թվականի առաջին նիստը
24.02.2023
Սույն թվականի փետրվարի 21-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային խորհրդի 2023 թվականի առաջին նիստը՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ:
Նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները, ինչպես նաև մարզի դատախազը, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների, Եղեգնաձորի բժշկական կենտրոնի, Վայքի բուժական միավորման, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարների տեղակալներ:
Օրակարգում ընդգրկված էր ներքոշարադրյալ հարցերը՝
1.Համայնքների սեփական եկամուտների (01.02.2023թ դրությամբ) հավաքագրման վերաբերյալ:
2. Գնումների համակարգի կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ:
3.Համայնքների ղեկավարների և ավագանիների որոշումների վերաբերյալ:
4.Համայնքներ ուղղված գրությունների վերաբերյալ:
5.2022 և 2023թթ. սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ:
6. Սուբվենցիոն ծրագրերի ընթացիկ և ավարտական փաստաթղթերի ներկայացման ժամկետների վերաբերյալ:
7.Մարզպետի գաղտնի որոշման վերաբերյալ (համապատասխան ընթացակարգով):
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց նիստի մասնակիցներին և ներկայացրեց օրակարգը:
Առաջին և երկրորդ հարցերը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Անահիտ Սարգսյանը:
Քննարկվեց 01.02.2023թ դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները և գնումների համակարգի կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցեր:
Համայնքների ղեկավարների ու ավագանիների որոշումների և համայնքներ ուղղված գրությունների վերաբերյալ հարցերը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը:
2022 և 2023թթ. սուբվենցիոն ծրագրերի և սուբվենցիոն ծրագրերի ընթացիկ և ավարտական փաստաթղթերի ներկայացման ժամկետների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի N(գաղտնի) որոշումը համապատասխան ընթացակարգով ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը:
Նիստի ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանն արդյունավետ քննարկումների համար շնորհակալություն հայտնեց նիստի մասնակիցներին և բոլորին մաղթեց աշխատանքային հաջողություններ:
Մարզխորհրդի արձանագրությունը սահմանված ժամկետում կտեղադրվի մարզպետարանի կայքէջի <Մարզպետարան> բաժնի <Մարզխորհրդի նիստեր> ենթաբաժնում:
Նիստի արձանագրությանը կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/protocols