Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզին հատկացվել է 26.7 մլն դրամ սուբվենցիայի գումար
24.02.2023

ՀՀ կառավարության 23.02.2023 թվականի նիստի 237-Ն որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին սուբվենցիոն մեկ ծրագրի համար հատկացվել է 26.7 մլն դրամ գումար: Հատկացված գումարի շրջանակներում Վայք համայնքի բնակավայրերում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
- Վայք քաղաքի Մայիսյան փողոցի մասնակի վերանորոգում և Շինարարների փողոցի (հատված 0+000 կմ+112 , 0+112կմ, 0+403) մասնակի վերանորոգում:
Նշենք, որ 2022 թ. ՀՀ Վայոց ձորի մարզում, ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պայմանով և առանց պայմանի, հաստատվել է 27 ծրագիր՝ 3 մլրդ 825,7 մլն ՀՀ դրամ արժողությամբ (ըստ հաստատված հայտերի), որից 1մլրդ 685,9մլն ՀՀ դրամը կամ 44,1 %-ը համայնքների ներդրումն է, 2 մլրդ 139,7 մլն ՀՀ դրամը կամ 55,9 %-ը՝ սուբվենցիայի գումարն է:
2022 թվականին 27 ծրագրից 18 սուբվենցիոն ծրագիր՝ 1 մլրդ 329,3 մլն ՀՀ դրամ արժողությամբ, որից 550,8 մլն ՀՀ դրամը կամ 41,4 %-ը համայնքների ներդրումն է, 778,5 մլն ՀՀ դրամը կամ 58,6 %-ը՝ սուբվենցիայի գումարն է, ներկայացվել է պետական բյուջեից ֆինանսավորման: Պետական բյուջեից ֆինանսավորման համար 2023 թվականին ներկայացվել է ևս 2 ծրագիր:
Կառավարության որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզին 2022 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար տրամադրվել է 797 785 600 ՀՀ դրամի սուբվենցիա: