Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների վերականգնողական ծրագրի շրջանակում <Գեյթվեյ Հայաստան>-ի ներկայացուցիչները կրկին Վայոց ձորի մարզում էին

23.02.2023

      Փետրվարի 22-ին Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների վերականգնողական ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզում էին <Գեյթվեյ Հայաստան> (Gateway Armenia) բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներն ու կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-վերականգնողաբան Անահիտ Իսախանյանը և կինեզոթերապևտ Ասպետ Քելխաչերյանը։

     ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին ու բժիշկներին և բարձր գնահատեց 44-օրյայի մասնակից վիրավոր զինծառայողների առողջության վերականգման նրանց առաքելությունը:
Վերականգնողական ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզ բարեգործական կազմակերպության 2-րդ այցն էր:

    ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և <Գեյթվեյ Հայաստան>-ի համագործակցության արդյունքում համապատասխան զննում անցան 7 շահառուներ: Ծրագրում ներառված նախկին զինծառայողները կանցնեն անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, կստանան ֆիզիոթերապևտիկ և համապատասխան այլ բուժում ու դեղորայք։

    <Գեյթվեյ Հայաստան> բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ 2022 թվականին բժշկական աջակցություն է ստացել 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած ՀՀ Վայոց ձորի մարզի 11 բնակիչ:
Նշենք, որ ծրագիրը Վայոց ձորի մարզում կրելու է շարունակական բնույթ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12