Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգիսի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի վարձակալության մրցույթի

16.02.2023

    2023 թվականի մարտի 17-ին, ժամը 11:00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա մրցույթ՝ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի համար 25(քսանհինգ) տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեութուն ծավալելու նպատակով.

 

1. Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող`
1) այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0109-0005, մակերեսը՝ 0,14814հա,
2) այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0109-0007, մակերեսը՝ 0,0472հա,
3) վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0110-0393, մակերեսը՝ 0,34652հա,
4) վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0110-0392, մակերեսը՝ 0,57254հա,
5) վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0110-0391, մակերեսը՝ 0,6252հա:

2. Հորբատեղ գյուղի վարչական սահմաններում գտնվող արոտավայր հողատեսք կադաստրային ծածկագիր՝ 10-030-0107-0042, մակերեսը՝ 1,03807հա։

3. Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող արոտավայր հողատեսքեր`
1) կադաստրային ծածկագիր՝ 10-007-0163-0064, մակերեսը՝ 0,28944հա,
2) կադաստրային ծածկագիր՝ 10-007-0163-0063, մակերեսը՝ 0,41578հա։

       Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 110 (մեկ հարյուր տաս) տոկոսը,
Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 13-ին, ժամը՝ 18:00:

     Նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով:

     Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն, և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր:
Մասնակցության վճար՝ 10 000 դրամ։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Եղեգիսի համայնքապետարան կամ զանգահարել +37428199282 հեռախոսահամարով:

Հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, բնակավայր Շատին, 1-ին փող. 1

     ՀՀ Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12