Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2023 թվականի առաջին նիստը
16.02.2023

Սույն թվականի փետրվարի 21-ին, ժամը 11:00-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2023 թվականի առաջին նիստը, հետևյալ օրակարգով՝
1. Համայնքների սեփական եկամուտների (01.02.2023թ դրությամբ) հավաքագրման վերաբերյալ:
Զեկուցող
Անահիտ Սարգսյան -ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ
2. Գնումների համակարգի կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ:
Զեկուցող
Անահիտ Սարգսյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ
3. Համայնքների ղեկավարների և ավագանիների որոշումների վերաբերյալ:
Զեկուցող
Նարինե Մաղաքյան -ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ
4. Համայնքներ ուղղված գրությունների վերաբերյալ:
Զեկուցող
Նարինե Մաղաքյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ
5. 2022 և 2023թթ. սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ:
Զեկուցող
Արամ Կոստանյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ
6. Սուբվենցիոն ծրագրերի ընթացիկ և ավարտական փաստաթղթերի ներկայացման ժամկետների վերաբերյալ:
Զեկուցող
Արամ Կոստանյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ
7. Մարզպետի գաղտնի որոշման վերաբերյալ (համապատասխան ընթացակարգով):
Վանիկ Խուդավերդյան -ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ
Հասցե՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. եղեգնաձոր, Շահումյան 5