Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Փոխըմբռնման հուշագրի> ստորագրում Վայոց ձորի մարզպետարանի և <Դասավանդի՛ր, Հայաստան> կրթական հիմնադրամի միջև

14.02.2023

      Փետրվարի 13-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և <Դասավանդի՛ր, Հայաստան> կրթական հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը հանդիսավորությամբ <Փոխըմբռնման հուշագիր> ստորագրեցին:

      Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան:

     -Ուրախ եմ ողջունել ձեզ Վայոց ձորի մարզում և վկայել իմ հարգանքն ու երախտագիտությունը մեր մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և ազգանվեր գործունեության համար, որը միտված է տեղական մակարդակում նորարարական ծրագրերի իրականացման շնորհիվ հավասար և արդար կրթական հնարավորությունների ստեղծմանը Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների համար,- ողջույնի խոսքում նշեց մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Մարզպետը կարևորեց, Վայոց ձորի մարզի դպրոցների և <Դասավանդի՛ր, Հայաստան> կրթական հիմնադրամի համագործակցության շնորհիվ, ուսուցիչ առաջնորդների միջոցով տեղում երեխաներին արդի գիտելիքներով ու գործիքակազմով զինելու հնարավորության ապահովումը:

      <Դասավանդի՛ր, Հայաստան>-ի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին, նշեց, որ Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերի՝ Ագարակաձորի, Ազատեկի, Աղնջաձորի, Արենիի, Բարձրունու, Եղեգնաձորի(թիվ 1 հիմնական), Խաչիկի, Հերհերի և Վերնաշենի դպրոցներն արդեն միացել են ծրագրին և շնորհակալություն հայտնեց մարզպետին ու վերը նշված դպրոցների տնօրեններին:

     <Դասավանդի՛ր, Հայաստան>-ի գործունեությունը ներկայացրեց ծրագրի տնօրեն Նառա Մագթաղյանը:

      Այնուհետև կողմերը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և <Դասավանդի՛ր, Հայաստան> հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, ստորագրություններով վավերացրին <Փոխըմբռնման հուշագիր>-ը:

        Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց Եղեգնաձորի երաժշտական և թիվ 1 հիմնական դպրոցների սաների գեղեցիկ կատարումներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29