Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գրքի շնորհանդեսը Վայոց ձորի մարզային գրադարանում

08.02.2023

      Փետրվարի 3-ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հոգեբույժ, հոգեթերապևտ Վարդգես Դավթյանի <Նևրոտիկ վիճակների հաղթահարումը> գրքի շնորհանդեսը։

     Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակիցներ,  <Եղեգնաձոր ԲԿ> ՓԲԸ-ի, <Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոն> ՊՈԱԿ-ի բժիշկներ, ուսուցիչներ, հոգեբաններ, բանասերներ։

    Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը։
Գրքի խմբագիր, գրականագետ Անի Փաշայանն իր խոսքում կարևորեց գրքի դերն ու նշանակությունը մեր կյանքի փոթորկուն այս օրերում, երբ մարդիկ մի քիչ տագնապած են, հաճախ՝ հուսահատ։

     Ըստ մասնագետների՝ գիրքը շարադրված է շատ պարզ ու մատչելի: Այն կարող է <Սեղանի գիրք> դառնալ բժշկի համար և դժվարին պահերին բալասան դառնալ նաև նևրոտիկ վիճակներում հայտնված անձանց, օգնելով հաղթահարել նևրոտիկ վիճակով պայմանավորված խնդիրները:

    Ներկայացվեց  գրքի բովանդային շեշտադրումները բնութագրող  հատվածներ։ Մասնակիցները մտքեր փոխանակեցին, որոնցից առանձնապես ուշագրավ էր բժիշկների այլ կարծիքները՝ զգուշությամբ, միայն բժշկի հետ խորհրդակցելով կիրառել գրքում շարադրված խորհուրդները:

     Միջոցառման ընթացքում ներկաներին մեծ բավականություն պատճառեց գրադարանի լավագույն ընթերցող և մշակութային միջոցառումների ակտիվիստ Անահիտ Գևորգյանի կիթառի նվագակցությամբ գեղեցիկ կատարումները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40