Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը ներկա է եղել Վայքի հիմնական դպրոցում կազմակերպված սպորտլանդիային
06.02.2023
Օրերս Վայքի հիմնական դպրոցում կազմակերպվեց սպորտլանդիա, նվիրված Հայոց բանակի ստեղծման 31-րդ տարեդարձին:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:
Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանը:
Մրցող թիմերին և ներկաներին ողջունեցին ու լավագույն թիմին հաջողություններ մաղթեցին մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը և Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը:
Դպրոցական թիմերը՝ <Առյուծներ>, <Արծիվներ>, <Բազեներ>, իրենց ուժերը չափեցին խաղային տարբեր մրցաձևերում: Մրցույթն ուղեկցվում էր թիմերի երկրպագուների ծափողջույններով և պարային գեղեցիկ կատարումներով:
Սպորտլանդիայի արդյունքների ամփոփումից հետո ըստ անվանակարգերի պարգևատրվեցին մրցող թիմերն ու ակտիվությամբ աչքի ընկած երեխաները: