Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճանաչենք մերօրյա հերոսներին
30.01.2023
Սույն թվականի հունվարի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ այցելել է <Ջերմուկի առողջության կենտրոն>, որի անձնակազմը 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ողջ ընթացքում ցուցաբերել է իրական խիզախություն և հայրենասիրություն՝ պատվով իրականացնելով իր առջև դրած խնդիրները։
Շնորհակալություն հայտնելով մերօրյա հերոսներին բարեխիղճ աշխատանքի և գործին անմնացորդ նվիրումի համար՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ լինելով ռազմական գործողությունների էպիկենտրոնում՝ <Ջերմուկի առողջության կենտրոնի> բժիշկները եղել են և՛ բժիշկ, և՛ զինվոր՝ յուրաքանչյուր օր վտանգելով իրենց կյանքը և ցուցաբերած բարձր մասնագիտական որակների շնորհիվ փրկելով հարյուրից ավել զինվորի կյանք։
Կատարված անգնահատելի աշխատանքի մասին լավագույնս փաստում է նաև այն, որ առողջության կենտրոն տեղափոխված յուրաքանչյուր զինվոր՝ ստացած առաջին օգնության շնորհիվ, ստացել է ապրելու երկրորդ հնարավորություն, այսպիսիով չունենալով և ոչ մի կորուստ, իսկ ռազմական գործողությունների ավարտից և ապաքինվելուց հետո զինվորների այցելությունը կենտրոն լավագույն շնորհակալությունն է բժիշկներին։