Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

28.01.2023

Հարգարժա՛ն հրամանատարներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ,
Վայոց ձորի մարզի բնակիչներ.

   Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ մեր խորին հարգանքն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ծառայել են հայրենիքին, ովքեր այսօր պաշտպանում են մեր երկրի սահմանները, պայքարում սեփական հողում ապրելու իրավունքի համար և ապահովում հայ ժողովրդի խաղաղ կյանքը։

   Այս տոնը խորհրդանշում է անքակտելի կապը Հայոց բանակի և ժողովրդի միջև․ Միայն մեր զինվորների խիզախության և անմնացորդ նվիրումի շնորհիվ ենք յուրաքանչյուր նոր օր դիմավորում խաղաղ երկնքի տակ, մեզ ապահով զգում և ծրագրեր կազմում ապագայի համար։ Իսկ ժողովրդի սերը, հավատքը և վստահություն հայ զինվորի ուժերի նկատմամբ հանդիսանում են այն կարևորագույն զենքը, որը պաշտպանում է նրանց բոլոր փորձություններից և ամուր պահում հայրենիքի կապը իր հուսալի պահապանների հետ։

   Հայոց բանակն իր գոյության 31 տարիների ընթացքում, առաջնորդվելով հայրենասիրության ոգով, հերոսաբար քայլեց պատերազմների արհավիրքների ճանապարհով՝ պաշտպանելով սեփական հայրենիքում ապրելու մեր անօտարելի իրավունքը։

   Այսօր մենք ականատեսն ենք, թե ինչպես են այդ արժեքները փոխանցվում հաջորդ սերունդին, ինչպես են մեր երիտասարդները հպարտությամբ և խիզախությամբ գնում համալրելու Հայոց բանակի շարքերը։

   Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ։

   Փա՛ռք ու պատիվ Հայոց բանակին:

   Խաղաղությո՛ւն մեր երկրին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:22:01