Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Ջերմուկում նորակոչիկների օրհնության արարողակարգին։

27.01.2023

     ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Ջերմուկի Սբ․ Գայանե եկեղեցում նորակոչիկների օրհնության արարողակարգին։ Ձևավորված բարի ավանդույթի համաձայն Ջերմուկ համայնքի բնակիչները՝ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի գլխավորությամբ, բարեմաղթանքներով և օրհնությամբ ճանապարհ էին դնում համայնքի նորակոչիկներին, ովքեր մեկնում էին համալրելու Հայոց բանակի շարքերը։ Արարողակարգին ներկա էր նաև գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը:

     Այսուհետ <Հայ զինվոր> բարձր կոչումը կրող նորակոչիկներին ուղղված իր խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ հայրենիքի պաշտպանությունը առաջին պարտականությունն է, որի կատարումը յուրաքանչյուրի համար պատվի խնդիր է։ Ուստի այսօր յուրաքանչյուր հայ հպարտանում է բոլոր այն տղաներով, ովքեր զինվորական ծառայության են մեկնում իրենց հայրենիքի իսկական պաշտպան և սեփական ընտանիքին ու երկրին հենարան դառնալու համար։

     Մարզպետը հավելեց, որ մարզային իշխանությունները մշտապես կանգնած են մեր զինվորների կողքին և յուրաքանչյուր հարցով պատրաստ են օգնել նրանց և նրանց ընտանիքներին։

     Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ հայ զինվորներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:22:12