Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Դատական կարգով մահացած ճանաչված պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի ընտանիքին

25.01.2023

      Հունվարի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանն այցելեցին Հայոց բանակի պայմանագրային զինծառայող, 2021 թվականի նոյեմբերի 12-ին մարտական հերթապահության ժամանակ անհայտ կորած և Դատական կարգով մահացած ճանաչված Վահե Սամվելի Մանուկյանի կնոջը՝ Լիանա Մելիքսեթյանին:

     Ամուսնու կորստից հետո Լիանա Մելիքսեթյանը, զրկվելով Գլաձոր գյուղում ամուսնու ծնողների տանն ապրելու հնարավորությունից, երեք անչափահաս երեխաների հետ վարձով բնակվել է մարզի տարբեր բնակավայրերում:

      Այդ ընթացքում ընտանիքի հոգսերը թեթևացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանն ընտանիքն ընդգրկել է բարեգործական տարբեր ծրագրերում, իսկ մարզպետ Արարատ Գրիգորյանի 08.02.2022թ.N55-Ա, 02.03.2022թ.N69-Ա, 29.06.2022թ.N149-Ա և 26.08.2022թ.N172-Ա որոշումներով Լիանա Մելիքսեթյանին տրամադրել է 150 000 ՀՀ դրամի չափով ֆինանսական օժանդակություն:
Մարզպետարանի նախաձեռնությամբ 2022 թվականին ընտանիքին տրամադրվել է նաև սնունդ, հիգիենիկ պարագաներ և տաք հագուստ:

      Լիանա Մելիքսեթյանի ընտանիքն ստացել է ՀՀ կողմից սահմանած բոլոր հատուցումները` ՀՀ ՊՆ-ից զոհված (մահացած) զինծառայողի գերեզմանի բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:

     Մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելության ընթացքում ծանոթացել է <Զինծառայողների ապահովագրության> հիմնադրամի կողմից տրված հատուցման գումարով Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում Լիանա Մելիքսեթյանի ձեռք բերած բնակարանի վերանորոգման աշխատանքների ընթացքին և ապրելու պայմաններին:

     Զոհված զիծառայողների ընտանիքների և պատերազմում հաշմանդամություն ստացած անձանց խնդիրները գտնվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 17:23:17