Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզից բանակ զորակոչվեցին հերթական հավաքի մասնակիցները

24.01.2023

    Հունվարի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կայացավ 2022 թվականի ձմեռային զորակոչի երրորդ հավաքը: Զորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, զինվորականներ, հոգևորականներ:

    Մարզպետ Արարատ Գրիգորյանը բարեմաղթանքի իր խոսքում նշեց, որ երկրի սահմանների պաշտպանությունը յուրաքանչյուր երիտասարդի սուրբ պարտականությունն է հայրենիքի նկատմամբ, իսկ սեփական օջախի անդորրը պահպանելու գործը՝ սրբազան պարտք:

   Մարզպետը բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն մաղթեց նորակոչիկներին:
<Ձեզ պահպանեք, տղանե՛ր, մենք անհամբեր սպասում ենք ձեր բարի վերադարձին>,- բարեմաղթանքի խոսքը պատգամով ավարտեց Արարատ Գրիգորյանը:

    Նորակոչիկներին բարի ճանապարհ և անփորձանք ծառայություն մաղթեց Հերմոնի հիմնական դպրոցի զինղեկ Ռուբիկ Բաղդասարյանը :

    Օրհության կարգ կատարեց Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը:

     Բանակում զինվորական կարգ ու կանոնի պահանջներին ծանոթացրեց ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը:

      Վայոց ձորից հերթական հավաքի նորակոչիկերը մեկնեցին համալրելու հայոց բանակի շարքերը: Անվտանգ ծառայություն հայ զինվորներին և բարի տունդարձ մեր սիրելի նորակոչիկներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 17:23:17