Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի վետերան Սարգիս Հարությունյանին 97 ամյակի կապակցությամբ
24.01.2023
Այսօր իր 97 ամյակն է նշում Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Եղեգնաձորի վետերանների տարածքային խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանը։
Ձևավորված բարի ավանդույթի համաձայն մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց և նվերներ փոխանցեց հոբելյարին՝ մաղթելով քաջառողջություն և երկար տարիների կյանք՝ շրջապատված ուշադրությամբ, սիրով և ջերմությամբ։
Սարգիս Հարությունյանը ծնվել է 1926թ. Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում: 1944-1950թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ծառայել է Թամանյան հայկական դիվիզիայում: 1945 թվականի հունվարին Լեհաստանում վիրավորվել է և տեղափոխվել թիկունք: 1946 թվականից ծառայել է Քանաքեռի 390 հրաձգային գնդում:
Սարգիս Հարությունյանը զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ։ Նա Հայրենական մեծ պատերազմի վետերանների միության Եղեգնաձորի մասնաճյուղի նախագահն է: Որպես Մեծ հայրենականի վետերան բազմիցս մասնակցել է Հայաստանում և արտերկրում կազմակերպված հոբելյանական տոնակատարություններին: Պարգևատրվել է 2 տասնյակից ավել մեդալներով: