Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի Բժշկական Կենտրոնի Շտապ բժշկական օգնության ծառայության անձնակազմը պարգևատրվել է շնորհակալագրերով

23.01.2023

  Հունվարի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալագրերով պարգևատրել է Եղեգնաձորի Բժշկական Կենտրոնի Շտապ բժշկական օգնության ծառայության անձնակազմին, ովքեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում պատվով են իրականացրել իրենց առջև դրած խնդիրները՝ փրկելով բազմաթիվ կյանքեր։

 Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած խիզախության և պատրաստակամության համար՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ մարզի առողջապահության համակարգի ներկայացուցիչները ռազմական գործողությունների ողջ ընթացքում գտնվել են զինվորների կողքին՝ պայքարելով հայրենիքի պաշտպանների առողջության ու կյանքի համար, իսկ մեզ տվել վստահություն, որ մեր զինվորների կողքին կանգնած են հմուտ և իրենց կոչմանը հավատարիմ հերոսներ։

     Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առողջապահական համակարգի արդիականացման գործընթացի վերաբերյալ հարցեր, ներկայացվել են արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև համակարգի մարտահրավերները և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող և նախատեսվող ծրագրերը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 17:23:17