Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում <Աջակցություն՝ կառավարելու COVID-19-ը և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումերը Հայաստանում> ծրագրի շրջանակներում
19.01.2023
<Աջակցություն՝ կառավարելու COVID-19-ը և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումերը Հայաստանում> ծրագրի շրջանակներում 2023 թվականի հունվարի 17-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, <Աջակցություն՝ կառավարելու COVID-19-ը և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումերը Հայաստանում> ծրագրի շրջանակներում աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը և ծրագրի համակարգող Մարգարիտա Հակոբյանը:
Արա Բարսեղյանը ներկայացրեց ծրագիրը, նախատեսված աշխատանքները և վերջնական արդյունքների վերաբերյալ ակնկալիքները: Նշվեց, որ ծրագիրն իրականացվելու է Վայոց ձորի մարզի Արենի համայնքում, որտեղ արդեն աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և աշխատակիցների հետ։ Կարևորվեց աղետների ռիսկի նվազեցման(ԱՌՆ) մոտեցումների և ընթացակարգերի իմացությունն ու տեղայնացումը, այդ թվում՝ ՏԻՄ որոշումների ընդունման գործընթացներում, համայնքում աղետների ռիկերի կառավարման(ԱՌԿ) թիմերի և արագ արձագանքման թիմերի(ԱԱԹ) ձևավորումը և վերջիններիս մասնակցությամբ համայնքին սպառնացող վտանգների բացահայտումը, ինչպես նաև համայնքի և հանրային առողջապահության տեսանկյունից համայնքային կարևոր ենթակառուցվածքների ԱՌԿ պլանների մշակումն ու վարժանքների իրականացումը:
Քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր և Ծրագրի շրջանակներում հետագա քայլերը։
Նշենք, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի(ՀԱՀ) հետ համագործակցությամբ ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով։