Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

31.12.2022

    Սիրելի՛ վայոցձորցիներ,
   Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

     Ամանորն ընտանեկան տոն է, սպասված յուրաքանչյուրիս կողմից: Որպես կանոն մարդիկ Ամանորն ընդունում են ընտանիքի անդամների հետ, փոխադարձ ձեռքսեղմումով, ողջագուրումներով, ջերմ շնորհավորանքներով և ամենաբարի մաղթանքներով: Կեսգիշերից հետո այս ջերմ միջավայրի աշխարհագրությունն ընդլայնվում է՝ հարազատներին, բարեկամներին, ընկերներին և պարզապես ցանկացած քաղաքացու ուղղված աներևակայելի բարի ցանկություններով: Ժողովուրդն իրավացիորեն ասում է՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այպես էլ կանցի ողջ տարին: Սիրելինե՛րս, հետևենք ժողովրդական այս փիլիսոփայությանը:

    Այո’, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր ու սեր, վառ լույսեր ու տոնական տրամադրություն, ծրագրերի ու նպատակների իրականացման նոր հնարավորություններ, երազանքներ ունենալու ու փայփայելու ակնկալիք, սկսած՝ անձնական կյանքից մինչև ընտանեկան, համայնքային, ազգային և համապետական տիրույթներ: Եվ մենք կարող ենք ու պարտավոր ենք գործել այնպես, որ իրականան մեր սպասելիքները:

     Պատմություն դարձավ ևս մեկ տարի, իր հետ տանելով մեր կյանքի 365 օրվա հույզերն ու ապրումները, ձեռքբերումներն ու բացթողումները, նվաճումներն ու կորուստները, թախիծն ու ուրախությունը, ցավերն ու հրճվանքը: Համոզված եմ, որ մենք 2022-ում ենք թողնելու բոլոր բացասական երևույթները, իսկ ձեռքբերումներն ու նվաճումները մեզ հետ տանելու ենք 2023 թվական՝ դրանք բազմապատկելու պատրաստակամությամբ, որպեսզի այլևս նոր բացթողումներ չունենանք, համախմբված ուժերով հաղթահարենք բոլոր դժվարությունները, շենացնենք մեր օջախները, զորացնենք մեր համայնքները, մեր մարզը, նպաստ բերելով նաև մեր հայրենիքի հզորացմանը:

      Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ձեր ընտանիքներին մաղթում եմ լույս ու սեր, երջանկություն ու բարօրություն: Թո՛ղ 2023 թվականին իրականանան բոլորիդ նպատակներն ու նվիրական երազանքները:

    Խաղաղություն մեր երկրին և խաղաղ օրեր՝ հայ զինվորին ու շինականին:
   Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57